Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում ունեցել է երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ ու 153 կգ: Նա չի կարողացել գլխավերևում պահել 156 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր:
Հրում վարժության ընթացքում մեր ծանրորդը գլխավերևում պահել է 186 կգ ու երկրորդ փորձից՝ 190 կգ: Այս վարժությունում նա դարձել է արծաթեմեդալակիր:
Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Մարտին Պողոսյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։