Օպերատիվ միջոցառումներ՝ Հայաստանում․ ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 106 անձ (ՎԻԴԵՈ)

Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 106 անձ տեղափոխվել է ոստիկանության բաժիններ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում  իրականացրել են շրջայցեր և  ստուգողական գործողություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել  նախկինում դատապարտված  հանցավոր հակում ունեցող 106 անձիք։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները շարունակական են։





Leave a comment