ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշմանը։
Նա պնդել է, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու և վարչապետ, որովհետև բացի Հայաստանի քաղաքացի լինելուց, նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է։
Ինչ վերաբերում է Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխելու հայտարարություններին, ԱԺ փոխխոսնակը հիշեցրել է. «Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե ընտրություններից հետո նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ»։