https://arm.sputniknews.ru/20261016/rvosatvomy-hhic-drakan-azdakner-e-stanum-ir-arajarki-arnchutjamb-likhachvov-108222668.html
«Ռոսատոմը» ՀՀ–ից դրական ազդակներ է ստանում իր առաջարկի առնչությամբ․ Լիխաչով
«Ռոսատոմը» ՀՀ–ից դրական ազդակներ է ստանում իր առաջարկի առնչությամբ․ Լիխաչով
Sputnik Արմենիա
Պետական կորպորացիայի ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում: 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T17:50+0400
2026-10-16T17:50+0400
2026-10-16T18:13+0400
հայաստան
«ռոսատոմ»
ալեքսեյ լիխաչով
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108221639_0:0:1281:720_1920x0_80_0_0_b1f5be58f54bdfe016474cca71415585.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ դրական ազդակներ է ստանում Երևանից։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այս մասին ասել է լրագրողներին։Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։Լիխաչովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում:Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
2026
Լուրեր
am_HY
“Росатом” получает позитивные сигналы из Армении по поводу предложения о строительстве там нового энергоблока, заявил глава компании Лихачёв
Sputnik Արմենիա
“Росатом” получает позитивные сигналы из Армении по поводу предложения о строительстве там нового энергоблока, заявил глава компании Лихачёв
2026-10-16T17:50+0400
true
PT1M50S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108221639_122:0:1082:720_1920x0_80_0_0_55927f997e87415fc87b5d778659429a.jpg.webp
հայաստան, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, видео
հայաստան, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, видео
Պետական կորպորացիայի ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ դրական ազդակներ է ստանում Երևանից։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այս մասին ասել է լրագրողներին։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Լիխաչովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում:
«Եվ այն բոլոր շփումները, որոնք մենք պահպանում ենք, ցույց են տալիս, որ հնարավորինս սեղմ ժամկետում ՋՋԷՌ-1000 դասի 1 ԳՎտ հզորության էներգաբլոկ կառուցելու, նախագիծն օպտիմալացնելու մեր առաջարկը դրական է ընկալվել», – ասել է Լիխաչովը:
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։