«Ռոսատոմը» ՀՀ–ից դրական ազդակներ է ստանում իր առաջարկի առնչությամբ․ Լիխաչով

https://arm.sputniknews.ru/20261016/rvosatvomy-hhic-drakan-azdakner-e-stanum-ir-arajarki-arnchutjamb-likhachvov-108222668.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

“Росатом” получает позитивные сигналы из Армении по поводу предложения о строительстве там нового энергоблока, заявил глава компании Лихачёв

Sputnik Արմենիա

“Росатом” получает позитивные сигналы из Армении по поводу предложения о строительстве там нового энергоблока, заявил глава компании Лихачёв

2026-10-16T17:50+0400

true

PT1M50S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108221639_122:0:1082:720_1920x0_80_0_0_55927f997e87415fc87b5d778659429a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, видео

հայաստան, «ռոսատոմ», ալեքսեյ լիխաչով, видео

Բաժանորդագրվել

Պետական կորպորացիայի ղեկավարի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ դրական ազդակներ է ստանում Երևանից։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այս մասին ասել է լրագրողներին։

Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։

Լիխաչովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում:

«Եվ այն բոլոր շփումները, որոնք մենք պահպանում ենք, ցույց են տալիս, որ հնարավորինս սեղմ ժամկետում ՋՋԷՌ-1000 դասի 1 ԳՎտ հզորության էներգաբլոկ կառուցելու, նախագիծն օպտիմալացնելու մեր առաջարկը դրական է ընկալվել», – ասել է Լիխաչովը:

Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։

Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment