https://arm.sputniknews.ru/20261016/hajastani-ev-turqiaji-nakhararnery-qnnarkel-en-ughigh-arevtri-hastatman-hnaravvorutjunnery-108218235.html
Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են ուղիղ առևտրի հաստատման հնարավորությունները
Հայաստանի և Թուրքիայի նախարարները քննարկել են ուղիղ առևտրի հաստատման հնարավորությունները
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T16:41+0400
2026-10-16T16:41+0400
2026-10-16T16:41+0400
առևտուր
հայաստան
թուրքիա
գևորգ պապոյան
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108216474_0:167:1280:887_1920x0_80_0_0_b972a38ebbc393ea80879dd755c2c521.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորություններն են քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլը հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։Այս տարվա մայիս 13–ին հայտնի դարձավ , որ Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր կլինի երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռների համար որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշել «Հայաստան/Թուրքիա»։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108216474_0:47:1280:1007_1920x0_80_0_0_89bc165520c997e6b74837ca0dbbb49c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առևտուր, հայաստան, թուրքիա, գևորգ պապոյան, էկոնոմիկայի նախարարություն
առևտուր, հայաստան, թուրքիա, գևորգ պապոյան, էկոնոմիկայի նախարարություն
Բաժանորդագրվել
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորություններն են քննարկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլը հանդիպման ժամանակ։
Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Նախարարությունից նշել են, որ կողմերն անդրադարձել են նաև սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։
Քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Այս տարվա մայիս 13–ին հայտնի դարձավ , որ Անկարան և Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Նոր կարգավորման արդյունքում հնարավոր կլինի երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռների համար որպես վերջնական ուղղություն կամ ծագման կետ նշել «Հայաստան/Թուրքիա»։