Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-3-47/Հ-17/-Լուկաշին-Նորավան-Արմավիր տեղական նշանակության ավտոճանապարհի կմ3+140-կմ7+300 հատվածը։ Ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի տարածաշրջանի մի քանի գյուղեր, և հիմնանորոգումից հետո ինտենսիվությունն է՛լ ավելի կմեծանա։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ըստ նախագծի՝ նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ինչի արդյունքում ճանապարհը ոչ միայն բարեկարգվելու է, այլև դառնալու է ավելի լայն, ունենալու է մայթեր ու ջրահեռացման համակարգեր։
Մոտ 4.2 կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։