Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանի Հանրապետությանը․ թուրք նախարար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թույլ տվեք խոսքս սկսել նախագահի երախտիքը ուղղելով ՀՀ-ին և բոլորիդ․ այսպես է COP 17-ում իր ելութը սկսել Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Կենսաբազմազանության քարտուղարությանը այս գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Նշենք, որ թուրք նախարարը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու COP17-ին։

«Թուրքիան նաև հավատացած է, որ կարևոր է երկկողմանի համագործակցության հարթակը։ Իրապես, շատ ուրախ ենք, որ մեր երկխոսութունը Հայաստանի հետ զարգանում է, այդ թվում՝ գյուղատնտեսության, անասնապահության և  շրջակա միջավայրի ոլորտներում»,- նշել է նա։ 

Յումակլին արդյունավետ է համարել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և հույս է հայտնել, որ Երևանից հղվող ուղերձները պատշաճ կերպով կընկալվեն միջազգային հանրության կողմից:

Leave a comment