Պատերազմների հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ անմիջական սպառնալիք դառնալով կենսաբազմազանությանն ու ապագա սերունդների բարեկեցությանը։ Երևանում ընթացող COP17 համաշխարհային համաժողովի շրջանակում ունեցած ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանի ղեկավարի ընդգծմամբ՝ միջազգային բնապահպանական քննարկումներում այլևս անհնար է անտեսել այն փաստը, որ զինված հակամարտությունները թիրախավորում ու ոչնչացնում են ոչ միայն մարդկային կյանքերն ու տնտեսական ենթակառուցվածքները, այլև բնական միջավայրը։
«Պատերազմը ոչնչացնում է անտառները, խոնավ տարածքները, բերրի հողերն ու ջրային ռեսուրսները, վնասում փխրուն էկոհամակարգերը, տեղահանում վայրի տեսակներին և վտանգավոր քիմիական նյութեր ու ծանր մետաղներ արտանետում շրջակա միջավայր։ Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,- նշել է Փեզեշքիանը։