Այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ մեդիառեսուրսներում՝ էականորեն ուռճացված են. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել՝ էականորեն ուռճացված են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի շուրջ Թեհրանից հնչող մտահոգությունների մասին հարցերին:
Միրզոյանը նշեց, որ իրանական կողմի համար այնուամենայնիվ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը տվել է, և իր տպավորությամբ Թեհրանն այժմ բավարարված է այդ պատասխաններով:
«Օրինակ՝ իրանական կողմը ասում է. «Լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով»: Չի լինելու, մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու: Նորմալ է, որ իրենք այդ հարցը ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք, իրենք էլ ասում են, եթե չի լինելու ուրեմն շատ լավ, որովհետև այդ երկաթուղային ցանցին են կպնելու, օգտագործեն»,-ասաց ԱԳՄԱ նախարարը: