ՆԱՏՕ-ն մտադիր է թելադրել իր կամքը Ասիայում. Լավրով

ՆԱՏՕ-ն մտադիր է թելադրել իր կամքը Ասիայում. Լավրով

ՆԱՏՕ-ն մտադիր է թելադրել իր կամքը Ասիայում, ինչը պահանջում է կառուցողական արձագանք տարածաշրջանի երկրներից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ներկայումս փորձում է պնդել, որ ամբողջ Եվրասիական տարածաշրջանը իր պատասխանատվության գոտի է՝ հղում անելով դաշինքի պաշտպանական բնույթին։ Նախարարը պարզաբանել է, որ իրենք պաշտպանում են անդամ երկրների տարածքները, սակայն այդ տարածքների համար սպառնալիքներն այժմ ծագում են Թայվանի նեղուցից և Հարավչինական ծովից։

«Սա լուրջ փիլիսոփայական տեղաշարժ է, որը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ թելադրելու իր կամքը իր պատասխանատվության ոլորտից շատ ավելի հեռու։ Եվ այս առումով անհրաժեշտ է որոշակի կառուցողական արձագանք։ Կառուցողական արձագանք կարող են տալ միայն տարածաշրջանի երկրները», – ասել է Լավրովը Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում անվտանգության հարցերին նվիրված ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի համաժողովում։

Leave a comment