«Ներխուժո՞ւմը… տենց ներուժե՞լ է։ Մոլորվել է, բա ինչ է արել։ Մոլորվել է այդ մարդը»,- լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին «ադրբեջանցու ներխուժումը Հայաստան…»։
Նա նշեց, որ առաջին իսկ պահից Ադրբեջանից տեղեկացրել են զինվորի անհետանալու մասին։Հարցին՝ եթե մոլորվել էր՝ ինչո՞ւ չէր գալիս, հանձնվեր ՀՀ իշխանություններին, նա պատասխանեց. «Գնացել, հաց է կերել։ Տունը դատարկ է եղել, օտար տարածք է եղել իր համար, մտել, հաց է կերել, հետո պառկել, քնել է, որքան հասկանում եմ՝ ինքը կամ վիրավորված է եղել կամ առողջական խնդիր է ունեցել։
Սա հասարակ քրեական հանցագործություն է, իսկ ներխուժել բառը ենթադրում է, որ դիմադրություն կա, պայքար ես տալիս։ Ասում եմ՝ մոլորվել է, մեր մոտից էլ շատ մարդ մոլորվել է»։