Նոր Գեղիում 16 տարեկան պատանին մահացել է ընկերոջ արձակած պատահական կրակոցից

Բաժանորդագրվել

Իրավապահները 2 հոգու են ձերբակալել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում 16 տարեկան պատանին մահացել է ընկերոջ արձակած պատահական կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։

«Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:

Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Արարատի մարզում հայրն անզգուշաբար մահացու վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջկան

Leave a comment