ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրում 16 տարեկան պատանին մահացել է ընկերոջ արձակած պատահական կրակոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդում է ստացել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։
«Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:
Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: