Ալիևի օգնականը Ալեն Սիմոնյանին զանգեց հենց ճեպազրույցի ժամանակ

Բաժանորդագրվել

Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ խոսում էր Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Երևանում անցկացվող COP17 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում պատասխանում էր լրագրողների հարցերին, երբ նրան զանգեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այդ պահին Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսում էր Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Ի դեպ, հենց հիմա ինքն է զանգում։ Ավարտենք ճեպազրույցը, կխոսեմ նրա հետ»,– ասաց ԱԽ քարտուղարը։

Նշենք, որ մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, թե առիթ է ունեցել խոսելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասելու, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։

Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։

Leave a comment