https://arm.sputniknews.ru/20261016/alievi-ognakany-alen-simvonjanin-zangec-henc-tshepazrujci-zhamanak-108193598.html
Ալիևի օգնականը Ալեն Սիմոնյանին զանգեց հենց ճեպազրույցի ժամանակ
Ալիևի օգնականը Ալեն Սիմոնյանին զանգեց հենց ճեպազրույցի ժամանակ
Sputnik Արմենիա
Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ խոսում էր Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T11:10+0400
2026-10-16T11:10+0400
2026-10-16T11:12+0400
հայաստան
հիքմեթ հաջիև
ալեն սիմոնյան
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106724943_0:84:1600:984_1920x0_80_0_0_a9dc4294ae96f7cf475d392fa5ac4687.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Երևանում անցկացվող COP17 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում պատասխանում էր լրագրողների հարցերին, երբ նրան զանգեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։Այդ պահին Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսում էր Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։«Ի դեպ, հենց հիմա ինքն է զանգում։ Ավարտենք ճեպազրույցը, կխոսեմ նրա հետ»,– ասաց ԱԽ քարտուղարը։Նշենք, որ մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, թե առիթ է ունեցել խոսելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասելու, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/0b/106724943_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1c666c9ce8fc21a83c66ca82a95e43e2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հիքմեթ հաջիև, ալեն սիմոնյան, ադրբեջան
հայաստան, հիքմեթ հաջիև, ալեն սիմոնյան, ադրբեջան
11:10 16.10.2026 (Թարմացված է: 11:12 16.10.2026)
Բաժանորդագրվել
Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ խոսում էր Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Երևանում անցկացվող COP17 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում պատասխանում էր լրագրողների հարցերին, երբ նրան զանգեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այդ պահին Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսում էր Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
«Ի դեպ, հենց հիմա ինքն է զանգում։ Ավարտենք ճեպազրույցը, կխոսեմ նրա հետ»,– ասաց ԱԽ քարտուղարը։
Նշենք, որ մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, թե առիթ է ունեցել խոսելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ասելու, որ նրա հայտարարությունները մեր երկրում չափազանց զգայուն են ընդունվում։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։