Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անկլավ-էքսկլավների հարցը խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտ չէ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարն անդրադարձել է անկլավների և էքսկլավների հարցի զգայուն բնույթին՝ նշելով, որ տարածքների հնարավոր փոխանակման դեպքում անհրաժեշտ կլինի համաժողովրդական քվեարկություն անցկացնել, հայտնում է Արմենպրեսը:
«Սա այն հարցն է, որը զգայուն է: Բոլորիս այց հարցը հետաքրքիր է, իսկ սա այն հարցն է, որ պետք է համաժողովրդական քվեարկություն լինի, եթե տարածքների փոխանակում է լինում: Անկլավ-էքսկլավը, այնուամենայնիվ, թեկուզ տեխնիկապես, եթե ամեն ինչ հրաշալի է հարաբերությունների առումով, բարդացնում է երկրների կյանքը: Գիտեք Ադրբեջանի խոսույթը, իրենք ասում են՝ Սահմանադրությունը մինչև չփոխեք, մենք չենք ստորագրի խաղաղության համաձայնագիրը, չեն ասել չէ՞ անկլավների հարցը չլուծվի, չենք ստորագրի»,- ասել է Միրզոյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ևս անդրադարձել է երկու երկրների միջև գոյություն ունեցող անկլավների և էքսկլավների խնդրին։ Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ տարածքների հնարավոր փոխանակումը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում դիտարկվող տարբերակներից մեկն է։