Մեր հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է և ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման՝ բացել ՀՀ-Թուրքիա սահմանը. Միրզոյան

Մեր հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է և ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման՝ բացել ՀՀ-Թուրքիա սահմանը. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունն այնքան ինտենսիվ է և գործընթացն այնքան է հասունացել, որ իսկապես պայմանական վաղը կարող ենք զարթնել և տեսնել, որ արդեն երկու կողմն էլ ասացին վերջ, այսօր սահմանը բացում ենք:

Մեր հարաբերությունների կարգավորումը բավականին հասունացած է և մենք ամեն հաջորդ պահի կարող ենք գալ որոշման՝ բացել ՀՀ-Թուրքիա սահմանը և՛ ուղևորափոխադրումների, և՛ բեռնափոխադրումների համար»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Միրզոյանը նշեց. «Ադրբեջանն ասել է, Թուրքիայից էլ են ասել, որ այդ երկու գործընթացները պետք է իրար զուգահեռ գնան, բանն այն է, որ հիմա ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, ունենք առևտուր: Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է և փոխվում է դեպի լավը»:

Leave a comment