Թրամփը հանձնարարել է նախապատրաստել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածների տարբերակները

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ ժամանակներս:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու տարբերակներ: Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Զաքարի Քոենը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում որոշում կկայացնի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ:

«Թրամփը զինվորականներին հրամայել Է իրանական թիրախներին հարվածների լրացուցիչ պլաններ մշակել, որոնք ներառում են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ,- գրել Է Քոենը X սոցցանցում:

Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները կարող է ևս մեկ շարք հարվածներ հասցնել Իրանին, որից հետո հայտարարել հաղթանակի մասին և արագ դուրս բերել իր զորքերը տարածաշրջանից:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։

Leave a comment