https://arm.sputniknews.ru/20261016/trampy-handznararel-e-nakhapatrastel-irani-energetik-objektnerin-harvatsneri-tarberaknery-108183902.html
Թրամփը հանձնարարել է նախապատրաստել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածների տարբերակները
Թրամփը հանձնարարել է նախապատրաստել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածների տարբերակները
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ ժամանակներս: 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T08:32+0400
2026-10-16T08:32+0400
2026-10-16T08:38+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106614757_0:0:960:540_1920x0_80_0_0_2d94495560386044b260235f14177e75.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու տարբերակներ: Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Զաքարի Քոենը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում որոշում կկայացնի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ:Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները կարող է ևս մեկ շարք հարվածներ հասցնել Իրանին, որից հետո հայտարարել հաղթանակի մասին և արագ դուրս բերել իր զորքերը տարածաշրջանից:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/09/106614757_0:0:960:720_1920x0_80_0_0_4f816913f795e30748ffb2d945092c85.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
08:32 16.10.2026 (Թարմացված է: 08:38 16.10.2026)
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացնի մոտ ժամանակներս:
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու տարբերակներ: Այս մասին հայտնել է CNN-ի թղթակից Զաքարի Քոենը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում որոշում կկայացնի Իրանի նկատմամբ հետագա քայլերի վերաբերյալ:
«Թրամփը զինվորականներին հրամայել Է իրանական թիրախներին հարվածների լրացուցիչ պլաններ մշակել, որոնք ներառում են էներգետիկ ենթակառուցվածքի բազմաթիվ օբյեկտներ,- գրել Է Քոենը X սոցցանցում:
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները կարող է ևս մեկ շարք հարվածներ հասցնել Իրանին, որից հետո հայտարարել հաղթանակի մասին և արագ դուրս բերել իր զորքերը տարածաշրջանից:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է իր հարվածներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ են փոխանակել: Այս պահին հակամարտությունը մնում է չկարգավորված։