Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել փոխադարձ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավելել, որ ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է:
Իգնասիո Կասիսը հավելել է, որ Շվեյցարիան ևս կարևորում է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացումը: Վերջինս ողջունել և կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ տեղի կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: