Գուտերեշն այցելել է Մատենադարան ու գրառում արել տպավորությունների գրքում

Բաժանորդագրվել

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Լուրը հրապարակվել է Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։

Գուտերեշի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Այցի ավարտին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը գրառում է արել Մատենադարանի տպավորությունների գրքում։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»,–գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ. Գուտերեշը` Բաքվում պահվող հայ գերիների մասին

Leave a comment