https://arm.sputniknews.ru/20261015/gutereshn-ajcelel-e-matenadaran-u-grarum-arel-tpavvorutjunneri-grqum-108171776.html
Գուտերեշն այցելել է Մատենադարան ու գրառում արել տպավորությունների գրքում
Գուտերեշն այցելել է Մատենադարան ու գրառում արել տպավորությունների գրքում
Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T20:29+0400
2026-10-15T20:29+0400
2026-10-15T20:33+0400
հայաստան
անտոնիո գուտերեշ
մատենադարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108171688_0:25:1501:869_1920x0_80_0_0_62dd9a507f3c6a156abfb5f4f6abb42a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Լուրը հրապարակվել է Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։Գուտերեշի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Այցի ավարտին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը գրառում է արել Մատենադարանի տպավորությունների գրքում։Հիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
https://arm.sputniknews.ru/20261015/khaghaghutjan-hamadzajnagri-mets-ajakic-em-gutereshy-baqvum-pahvvogh-haj-gerineri-masin-108162819.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108171688_67:0:1400:1000_1920x0_80_0_0_cd7070bfbd6d00454adae1f2c6c1917a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անտոնիո գուտերեշ, մատենադարան
հայաստան, անտոնիո գուտերեշ, մատենադարան
20:29 15.10.2026 (Թարմացված է: 20:33 15.10.2026)
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Մատենադարանի թանգարան, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին: Լուրը հրապարակվել է Մատենադարանի
ֆեյսբուքյան էջում։
Գուտերեշի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այցի ավարտին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը գրառում է արել Մատենադարանի տպավորությունների գրքում։
«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»,–գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ
Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։