Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։
Նեթանյահուն նշել է, որ այս զրույցից հետո 2025 թվականի հուլիսին դրուզների կոտորածները դադարել են։
Նրա խոսքով՝ ինքն է զանգահարել Սիրիայի նախագահին և զգուշացրել, որ եթե սպանությունները չդադարեցվեն, Իսրայելը կմիջամտի դրուզներին պաշտպանելու համար։ «Զրույցը շատ կարճ էր, շատ դաժան, և կոտորածը դադարեց։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր դրուզ եղբայրներին պաշտպանելու համար։ Դեռևս անելիք կա. ես չեմ կարող ամեն ինչ բացահայտել», – հավելել է հրեական պետության վարչապետը։