Հերթական դժբախտ պատահարը՝ նոր կառուցվող բարձրահարկի շինհրապարակում

Այսօր  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում  քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 76-ամյա տղամարդու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով։

Տուժածը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և  փոխանցվել ՔԿ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքից՝ 7 մետր բարձրությունից ։

Leave a comment