https://arm.sputniknews.ru/20261015/hajpvosti-ev-dhli-mijvocvov-hnaravvor-che-namak-ugharkel-adrbejan-pashinjani-kvochi-hetqervov-108162095.html
«ՀայՓոստի» և DHL–ի միջոցով հնարավոր չէ նամակ ուղարկել Ադրբեջան. Փաշինյանի կոչի հետքերով
«ՀայՓոստի» և DHL–ի միջոցով հնարավոր չէ նամակ ուղարկել Ադրբեջան. Փաշինյանի կոչի հետքերով
Sputnik Արմենիա
«Հայփոստը» և DHL–ի օպերատորները հայտնեցին, որ նման ծառայությունն այս պահին հասանելի չէ։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T17:34+0400
2026-10-15T17:34+0400
2026-10-15T17:34+0400
հայաստան
հայփոստ
նամակ
ադրբեջան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844430_0:84:1600:984_1920x0_80_0_0_80ae427cd0f77dd0c223d38c50dda70b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ «ՀայՓոստի» և DHL արագ առաքման միջազգային ծառայության միջոցով հնարավոր չէ նամակ կամ առաքանի ուղարկել Ադրբեջան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նշված ընկերություններից։«Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1–ին ՀՀ կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նամակները հավաքվել էին Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդ նամակները ոչ թե կառավարությանը փոխանցել, այլ ուղղակի Բաքու ուղարկել փոստային ծառայությունով։Նույն պատասխանը տվեցին նաև DHL արագ առաքման միջազգային ծառայությունից` հաստատելով, որ չեն կարող ՀՀ–ից նամակ կամ առաքանի տեղափոխել Ադրբեջան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/08/107844430_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d1f267e457c990853e445f54612305ca.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայփոստ, նամակ, ադրբեջան, նիկոլ փաշինյան
հայաստան, հայփոստ, նամակ, ադրբեջան, նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
«Հայփոստը» և DHL–ի օպերատորները հայտնեցին, որ նման ծառայությունն այս պահին հասանելի չէ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ «ՀայՓոստի» և DHL արագ առաքման միջազգային ծառայության միջոցով հնարավոր չէ նամակ կամ առաքանի ուղարկել Ադրբեջան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նշված ընկերություններից։
«Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1–ին ՀՀ
կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նամակները հավաքվել էին Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այդ նամակները ոչ թե կառավարությանը փոխանցել, այլ ուղղակի Բաքու ուղարկել փոստային ծառայությունով։
«Այս պահին չենք կարող ուղարկել նամակ կամ առաքանի Ադրբեջան, նման ծառայությունները մեզ մոտ բաց չեն»,– «ՀայՓոստից» հայտնեցին Sputnik Արմենիայի թղթակցին, որը որպես շարքային քաղաքացի փորձեց ճշտել` ինչպես է հնարավոր Բաքու նամակ ուղարկել։
Նույն պատասխանը տվեցին նաև DHL արագ առաքման միջազգային ծառայությունից` հաստատելով, որ չեն կարող ՀՀ–ից նամակ կամ առաքանի տեղափոխել Ադրբեջան։