Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 16-ին նախատեսում է ժամանել Երևան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի COP17 գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ և կարծիքների փոխանակում մասնակից որոշ առաջնորդների հետ, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրադառնալով COP17–ին` Բաղային ընդգծել է, որ Իրանը կոնվենցիայի առաջին ստորագրողների թվում է և պաշտոնապես միացել է դրան 1996 թվականին:
Միջազգային այս խոշոր միջոցառման կապակցությամբ Հայաստան կժամանի մոտ 15 հազար այցելու։ Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով նախատեսվում է նաև մոտ 190 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների ժամանում։
Գագաթնաժողովի անցկացման հիմնական վայրը լինելու է Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնը, որտեղ նախատեսվում է կազմակերպել համաժողովի միջոցառումները։
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: