Որտեղ ապօրինի շինություն կա, մենք քանդելու ենք, մարդիկ թող էս գլխից մտածեն. Փաշինյան

Որտեղ ապօրինի շինություն կա, մենք քանդելու ենք, մարդիկ թող էս գլխից մտածեն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Բոլոր այն տեղերում, որտեղ ապօրինի շինություն կա մենք գնալու ենք քանդելու ենք: Մարդիկ թող այս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին, որովհետև դուք ասում եք դժգոհում են մեր հարգելի քաղաքացիները, բայց մարդիկ իսկ դժգոհ չեն, որ իրենց տարածքները վերցրել են: Ի վերջո դա Աջափնյակի և Երևանի բնակիչների տարածքն է»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարաների փողոցում ապօրինի շինությունների քանդման գործընթացին:  

«Դուք հիշում եք 2021 թվականի քվեարկության գիշերը ի՞նչ էր տեղի ունեցել: Աջափնյակում՝ հենց գիշերը կրպակներ էին հայտնվել: Ես անձամբ եմ ներքին գործերի նախարարին և Երևանի քաղաքապետին հրահանգել, ասել եմ. «գնացեք, քանդեք հենց հիմա: Չկա այդտեղ օրինական բան»,-հիշեցրեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ չի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա որևէ օրինական բան լինել:

«Եթե ինչ-որ մեկի ձեռքին հայտնվել է վկայական, ուրեմն քրեական գործով պետք է պարզվի, թե այդ վկայականը ով է տվել և ինչի պայմաններում է տվել: Երևանը պետք է վերադարձվի երևանցիներին»,-ասաց Փաշինյանը:

Leave a comment