Հոկտեմբերի 15-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Երևանում անձրևներ են կանխատեսվում առաջիկա օրերին ևս։ Հոկտեմբերի 15-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ հաջորդ օրը նույնքան կբարձրանա։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի հաղորդագրությունը՝ ստորև․
Երևանում 15-ի ցերեկը, 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ին 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի՝ 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։