ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է:
Արդեն 3 տարի է՝ Մանուկյանն ու շուրջ 2 տասնյակ հայեր պատանդի կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն այս մարդկանց թեման, որպես հակահայկական քարոզչության կարևոր ուղղություն, անօրինական դատավճիռներից բացի, նաև մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով:
«Դավիթի ընտանիքի անդամներին և հարազատներին համբերություն ու կամք եմ մաղթում՝ այս ծանր փուլը հաղթահարելու համար:
Ազատություն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- նշել է Աբրահամյանը։