Հորդառատ անձրևներ Ստամբուլում. մեքենաներն ու թունելները ջրի տակ են անցել

Բաժանորդագրվել

Տարերքի հետևանքների վերացման ուղղությամբ ավելի քան 8 հազար մարդ է աշխատում։

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների շուրջ 1300 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է RT-ն:

Ջրի տակ են անցել թունելներն ու ճանապարհները, հեղեղվել է մետրոպոլիտենի կայարաններից մեկը։

Տուժածների մասին տեղեկություն չկա։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ տարերքի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատում են արտակարգ ծառայությունների շուրջ 8 հազար աշխատակիցներ:

Leave a comment