Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը, և 12-ից 13-ը,
◾️ Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը,
◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չեն գերազանցել։