Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին

Բաժանորդագրվել

Հռոմի պապն այսօր վիրահատվել է։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Արամ Առաջինը Հռոմի պապին ուղղված նամակում նշել է, որ աղոթում է առ Աստված, որպեսզի կատարյալ առողջություն պարգևի Լևոն XIV-ին, և նա նորոգված կենսունակությամբ շարունակի իր հովվապետական առաքելությունը։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Լևոն XIV-ն այսօր վիրահատվել է. աջ թոքի ստորին հատվածը կտրվել է չարորակ գոյացությունն ամբողջությամբ հեռացնելու համար։

Leave a comment