Եկեղեցին 2 պահանջ է ներկայացրել դատարանին։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ տեր Թադե քահանա)։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
«Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի պահանջները՝ պարտավորեցնել Արամայիս Դավթի Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վերադարձնել ՀԱՍԵ-ին սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի 5-րդ բնակարանը՝ վտարելով պատասխանողներին նշված բնակարանից»,- ասված է դատական պահանջում։
Երկրորդ պահանջով էլ ՀԱՍԵ-ն դատարանից խնդրում է Թախմազյանից և Խաչատրյանից հօգուտ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։