Իսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել

Իսրայելի հարավային Կիրյաթ-Գաթ քաղաքում Intel ընկերության գործարանում պայթյուն է եղել։ 

Հրդեհի հետևանքով երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ 8 խումբ, այդ թվում՝ վտանգավոր նյութերի գծով մասնագետներ։ Ստուգվում են պայթյունի պատճառը և վտանգավոր նյութերի առկայության հավանականությունը։

Leave a comment