Իսրայելի հարավային Կիրյաթ-Գաթ քաղաքում Intel ընկերության գործարանում պայթյուն է եղել։
Հրդեհի հետևանքով երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ 8 խումբ, այդ թվում՝ վտանգավոր նյութերի գծով մասնագետներ։ Ստուգվում են պայթյունի պատճառը և վտանգավոր նյութերի առկայության հավանականությունը։