Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ներկայացրել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական զարգացման կանխատեսումները մինչև 2027 թվականը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը և՛ 2026 թվականին, և՛ 2027 թվականին կկազմի 5.5%։
Ինչու է դա կարևոր. ԱՄՀ կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանը պահպանում է կայուն տնտեսական աճի տեմպերը՝ գերազանցելով Ադրբեջանին, սակայն որոշակիորեն զիջելով Վրաստանին, միևնույն ժամանակ վերահսկելի սահմաններում պահելով գնաճային սպասումները։
Հարավային Կովկասի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համեմատականը.
-
Իրական ՀՆԱ-ի աճ.
-
Հայաստան. 5.5% (2026 թ.) | 5.5% (2027 թ.)
-
Վրաստան. 7.2% (2026 թ.) | 5.7% (2027 թ.)
-
Ադրբեջան. 1.7% (2026 թ.) | 2.3% (2027 թ.)
-
-
Գնաճ (սպառողական գներ).
-
Հայաստան. 4.6% (2026 թ.) | 3.6% (2027 թ.)
-
Վրաստան. 5.4% (2026 թ.) | 3.6% (2027 թ.)
-
Ադրբեջան. 5.8% (2026 թ.) | 5.6% (2027 թ.)
-
-
Գործազրկության մակարդակ.
-
Հայաստան. 12.8% (2026 թ.) | 12.7% (2027 թ.)
-
Վրաստան. 13.9% (2026 թ.) | 13.9% (2027 թ.)
-
Ադրբեջան. 5.3% (2026 թ.) | 5.2% (2027 թ.)
-