Հովհաննես Այվազովսկին նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ռուսաստանցի բիզնեսմենը. Ռուբինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու և վարչապետ, որովհետև Սամվել Կարապետյանը բացի Հայաստանի քաղաքացի լինելուց, նաև հանդիսանում է ՌԴ և Կիպրոսի քաղաքացի: Դա Սահմանադրությամբ է ամրագրված, Սահմանադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե վարչապետ նշանակված չէ նախագահի կողմից ընտրություններից հետո»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նաև նշեց. «Եթե քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են մարդիկ փորձել իշխանություն զավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր, նայած՝ ում ֆանտազիան ինչպիսին կլինի, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա: Մարդիկ, ովքեր չունեն միայն ՀՀ քաղաքացիություն և ովքեր վերջին 4 տարին միայն չեն բնակվել ՀՀ-ում չեն կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու: Հետևաբար նրանք նույն հաջողությամբ կարող էին Հովհաննես Այվազովսկուն առաջադրել որպես վարչապետի թեկնածու, որովհետև նա նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ռուսաստանցի բիզնեսմենը»: