Հյուսիսային բևեռում Չիլինգարովի անվան սառցային բազա կբացվի 2027 թվականին

Բաժանորդագրվել

Ներկա դրությամբ ընթանումեն2027 թվականի ապրիլին տեղի ունենալիք արշավախմբի նախապատրաստական աշխատանքները։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովի անվան սառցային բազան, որը կդառնա տեխնիկայի և տեխնոլոգիաների հետազոտությունների, փորձարկումների սեզոնային գիտահետազոտական և լոգիստիկ հարթակ, Հյուսիսային բևեռում կբացվի 2027 թվականին: Այս մասին Arctic.ru պորտալին հայտնել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության Կրասնոյարսկի տարածաշրջանային մասնաճյուղի բևեռային արշավախմբերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Օրլովը:

Նա նշել է, որ բազայի առանցքային խնդիրը կլինի Արկտիկայում ՌԴ ազգային շահերի ապահովումը։ Նախագիծը կապահովի Հյուսիսային բևեռի աշխարհագրական կետի տարածքում գիտահետազոտական խմբերի ուղարկումն ու աշխատանքը, դրանց տեղակայումը, կապը, բժշկական աջակցությունը, էներգամատակարարումը և շարժվող սառույցի պայմաններում անվտանգգործունեությունը:

Օռլովի խոսքով՝ միաժամանակ բազայում կարող է գտնվել մինչեւ 60 մարդ։ Այնտեղ կտեղադրվեն ինքնավար էներգամատակարարման և ջեռուցման, արբանյակային և ռադիոկապի համակարգեր, կտեղակայվեն բժշկական մոդուլ, բնակելի և ընդհանուր տարածքներ, անվտանգության ապահովման միջոցներ և ռեսուրսների անհրաժեշտ պաշարներ: Կստեղծվի նաև գիտահետազոտական և էքսպեդիցիոն խմբերի ընդունելության ենթակառուցվածք։

Ներկա դրությամբ ընթանումեն2027 թվականի ապրիլին տեղի ունենալիք արշավախմբի նախապատրաստական աշխատանքները։

Leave a comment