«Այն առաջարկներն ու լուծումները, որոնք մենք ներկայացրել ենք, իրենց կողմից պատրաստակամություն է հայտնվել, որ հանդիպենք, գործնական խոսենք այդ առաջարկների շուրջ, որովհետեւ իրենց էլ են հետաքրքրել այդ մոտեցումները»,- Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկումից հետո լրագրողներին ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։
Նա նշեց, որ արցախցիները բարձրաձայնում են նաեւ իրենց կուտակային կենսաթոշակների գումարների հարցը, ուզում են իմանալ իրենց գումարների ճակատագիրը։ Մյուս կարեւոր հարցն արցախցիների ունեցվածքի հարցն է, որը մնացել է Արցախում։ Երրորդ հարցը Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժածների ու զոհերի ընտանիքներին կարգավիճակ տալու հարցն է։ Այս եւ այլ հարցեր քննարկվեցին այսօրվա հանդիպման ժամանակ։
«Սա եղել է մեր առաջին հանդիպումը գործադիրի ղեկավարների հետ»,- ասաց Իսրայելյանը՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կապը եւ քննարկումները շարունակել։ «Բոլորն էլ սպասում են, որ այս հարցերն ավելի կարճ ժամկետում լուծումներ ստանան։ Մեր սպասելիքները մեծ էին այս հանդիպումից, բայց ինչ կա, սա է, ամենակարեւորը, որ այս հարցերը մշտական լինեն օրակարգում՝ կոնկրետ լուծումներ ու պատասխաններ ձեւակերպելու համար»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ես գիտեմ, որ մինչեւ տարվա վերջ այսօրվա քննարկված հարցերը պետք է պետության կողից պարտադիր ուշադրության տակ գտնվեն, լուծումներ տրվեն, որովհետեւ իրենք էլ են ընդունում, որ վերանայելու խնդիրներ կան»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: