https://arm.sputniknews.ru/20261013/hvormuzi-shurj-iran-oman-pajmanavvorvatsutjuny-karvogh-e-grancvel-imo-um-irani-agn-108068436.html
Հորմուզի շուրջ Իրան-Օման պայմանավորվածությունը կարող է գրանցվել IMO-ում. Իրանի ԱԳՆ
Հորմուզի շուրջ Իրան-Օման պայմանավորվածությունը կարող է գրանցվել IMO-ում. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետը նշել է, որ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքի ընթացքում Իրանն ու Օմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք այլ երկրների հետ, և հուշագրի… 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T18:04+0400
2026-10-13T18:04+0400
2026-10-13T18:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_0:160:3072:1888_1920x0_80_0_0_02ca9e3a9262f7e23d0697daa9a5b642.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի և Օմանի պայմանավորվածությունը Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ կարող է գրանցվել ՄԱԿ-ին կից Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO): Այս մասին ՌԻԱ Նովոստիինհայտնել է ԻԻՀ արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։Փոխնախարարը նշել է, որ Միջազգային ծովային կազմակերպությունում հուշագրի գրանցումըչինշանակի Հորմուզի նեղուցի անհապաղ բացում՝դա կախվածէԱՄՆ-ի կողմիցիրպարտավորությունների կատարումից:Դիվանագետը հավելել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվել են նավագնացության տեխնիկական քարտեզների, Հորմուզի նեղուցում նավերի մուտքի և ելքի երթուղիների շուրջ:Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ համաձայնագիրը բացառապես երկկողմ է:«Սա առանցքային կետ է. խոսքը բացառապես Իրանի և Օմանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է, այլ ոչ թե Իրանի և տարածաշրջանի այլ երկրների կամ ԱՄՆ-ի միջև: Ինչու՝ քանի որ Հորմուզի նեղուցն ունի միայն երկու ափամերձ պետություն, ոչ ավելի», – ընդգծել է Ղարիբ-Աբադին։Դիվանագետը նշել է, որ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքի ընթացքում Իրանն ու Օմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք այլ երկրների հետ և հուշագրի մասով նրանց կողմից անհամաձայնություն չկա:
իրանի իսլամական հանրապետություն
օման
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/1d/105204448_171:0:2902:2048_1920x0_80_0_0_74582810d0ac804c61def79a00ed9e01.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց
Դիվանագետը նշել է, որ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքի ընթացքում Իրանն ու Օմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք այլ երկրների հետ, և հուշագրի մասով նրանց կողմից անհամաձայնություն չկա:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իրանի և Օմանի պայմանավորվածությունը Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ կարող է գրանցվել ՄԱԿ-ին կից Միջազգային ծովային կազմակերպությունում (IMO): Այս մասին ՌԻԱ Նովոստիինհայտնել է ԻԻՀ արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
«Տվյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնարդյունքում կարող ենք այն պաշտոնապես գրանցել Միջազգային ծովային կազմակերպությունում. դա միանգամայնիրագործելի է», – ասել է Ղարիբ-Աբադին:
Փոխնախարարը նշել է, որ Միջազգային ծովային կազմակերպությունում հուշագրի գրանցումըչինշանակի Հորմուզի նեղուցի անհապաղ բացում՝դա կախվածէԱՄՆ-ի կողմիցիրպարտավորությունների կատարումից:
Դիվանագետը հավելել է, որ Իրանն ու Օմանը պայմանավորվել են նավագնացության տեխնիկական քարտեզների, Հորմուզի նեղուցում նավերի մուտքի և ելքի երթուղիների շուրջ:
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ համաձայնագիրը բացառապես երկկողմ է:
«Սա առանցքային կետ է. խոսքը բացառապես Իրանի և Օմանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է, այլ ոչ թե Իրանի և տարածաշրջանի այլ երկրների կամ ԱՄՆ-ի միջև: Ինչու՝ քանի որ Հորմուզի նեղուցն ունի միայն երկու ափամերձ պետություն, ոչ ավելի», – ընդգծել է Ղարիբ-Աբադին։
Դիվանագետը նշել է, որ պայմանավորվածությունների շուրջ աշխատանքի ընթացքում Իրանն ու Օմանը խորհրդակցություններ են անցկացրել մի շարք այլ երկրների հետ և հուշագրի մասով նրանց կողմից անհամաձայնություն չկա: