Պուտինն ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և երկկողմ համագործակցության զարգացումը։ Այս մասին հաղորդում է էմիրությունների WAM գործակալությունը:

Տեղեկությունը հաստատել են նաև Կրեմլում՝ հայտնելով, որ քննարկվել են դիզելային վառելիքի վերաբերյալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունները։ Նախագահներն անդրադարձել են նաև Պարսից ծոցի գոտում ճգնաժամային իրավիճակի կարգավորման հեռանկարներին:

Վլադիմիր Պուտինը և Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը պայմանավորվել են շարունակել շփումները:

Leave a comment