Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։

 

Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձել են երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակներին:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ:

Անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հնարավորություններին:

 

 

Leave a comment