Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուն 2026թ․ հոկտեմբերի 14-17-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) առաջնորդների գագաթնաժողովին։
Այցի ընթացքում Սյուն կհանդիպի Հայաստանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ․ տեղի կունենան երկկողմ հանդիպումներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի հետ։
Նա նաև կհանդիպի ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին և կայցելի ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող էներգաարդյունավետության ծրագիր, որը ներկայացնում է տեղական մակարդակում կայուն զարգացման լուծումներ։