Զինծառայող է վնասվածք ստացել. ՀՀ ՊՆ-ն հայտնել է պատճառը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ–ում զինծառայող է վնասվածք ստացել` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը։

«Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է Թորոսյանը:

Նշենք, որ ԶԼՄ–ն գրել էր, որ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս է հրազենային վիրավորում ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։

Ըստ լրատվականի աղբյուրի` զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գտնվում է անգիտակից վիճակում։ Նախնական տեղեկություններով՝ նա հրազենային վիրավորում է ստացել ուսի շրջանում։

Sputnik Արմենիա

Leave a comment