«Եթե ուժեղության ցուցիչն այն է, որ ադրբեջանական մուղամի տակ Նիկոլ Փաշինյանը սրտիկ ցույց տա, դուք էլ հերոսների նկարը ջնջեք պատերից՝ այո, դուք ուժեղ եք»,-ավագանու նիստում իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով.
«Ամառվանից սկսած Երևանի պատերից քաղաքային իշխանությունների կողմից բարեկարգման անվան տակ ջնջվել են հերոսներ Գևորգ Ասատրյանի, Հովհաննես Խուդոյանի, Հայկազ Մկրտչյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալբերտ Հովհաննիսյանի նկարները։Ինչո՞ւ եք ջնջում այդ նկարները, ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել, ձեզ ի՞նչ նեղություն եք տալիս, էդ է ձեր իրական դեմքը, դուք հերոսների նկար ջնջող, անցյալ ու պատմություն ուրացող քաղաքական ուժ եք»,- ասաց մանուկ Սուքիասյանը։
Անդրադառնալով ինքնակամ շինությունների խնդրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը ներկայացրեց վիճակագրական թվեր։«Երևանում հաշվառված է 10.500 ինքնակամ կառուցված անշարժ գույք, որի վերաբերյալ կազմվել է 5.500 արձանագրություն, և 2026 թվականի բյուջեով մոտ195 մլն դրամ հատկացվել է դիմումների, հայցադիմումների և դատարանի որոշումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների հետ կապված ծախսերի վրա։ Ահա թե ուր է գնում Երևան քաղաքի բյուջեն»,-ասաց Սուքիասյանը։
Նրա խոսքով, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի 2022-25 թթ ավելի քան 10.000 հայց է քաղաքացին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց և մեծ մասը շահել է։
Մանուկյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների հետևանք է այսօր Աջափնյակում տիրող մղձավանջը։
Նա նկատեց որ Շինարարների փողուցում այսօր քանդված խանութների մեծ մասի հետ ամիսներ առաջ են պայմանագրերը վերակնքվել և չպետք է դա արվեր։