«Պարոն Անաստաս Իսրայելյանի նամակն ուղղված է եղել 3 խմբակցություններին, եւ, ըստ էության, 3 խմբակցություններն էլ հնարավորություն ունեին այս հանդիպումն իրականացնելու: Սա մեր խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկում է: Դա նույնն է, թե մեր ընդդիմադիր գործընկերները գան մեր խմբակցության նիստին մասնակցեն»,- ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով արցախցիների խնդիրների թեմայով իրենց կազմակերպած փակ քննարկման մասին:
«Որեւէ առաջարկ չի եղել համատեղ քննարկում իրականացնելու վերաբերյալ, որը մերժվել է: Մարդը մեզ՝ խմբակցությանը, գրավոր դիմել է, մենք պատասխանել ենք: Գիտեք՝ պարոն Իսրայելյանի հետ հանդիպում եմ ունեցել, եւ այս քննարկումը նախաձեռնել ենք:
Ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներին որեւէ բան չի կաշկանդում նմանատիպ քննարկում կազմակերպել: Որքան շատ կազմակերպվի, քննարկվի, ճիշտ լուծումներ գտնվեն, այդքան կբխի մեր տեղահանված հայրենակիցների շահերից»,- հավելեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: