Իրանը պատրաստ է պատասխան քայլերի ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պահանջները կատարելու դեպքում

Բաժանորդագրվել

Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ ամերիկյան կողմը տեղյակ է Թեհրանի պայմանների և պահանջների մասին:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը տեղյակ է Իրանի պահանջների մասին. երբ Վաշինգտոնը կատարի դրանք, Թեհրանը պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկել պատասխան քայլեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիրը՝ ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին սկսել են հարվածներ հասցնել փետրվարի 28-ից: Թեհրանը պատասխանել է հակառակորդի թիրախների վրա գրոհներով: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կողմերը կրկին հարվածներ են փոխանակել: Հակամարտությունը մնում է չկարգավորված:

Leave a comment