Վարդևանյան. Արցախցիների բոլոր սոցիալ-տնտեսական դժվարությունների թիվ մեկ պատասխատուն ՔՊ-ն է

Արցախցիների բոլոր սոցիալ տնտեսական դժվարությունների «թիվ մեկ պատասխատուն ՔՊ-ն է», հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով անդրադառնալով արցախցիների խնդիրների վերաբերյալ իշխանական խմբակցության նախաձեռնած քննարկմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արցախցիների հետ հանդիպման համար ընտրել է փակ ձևաչափ։ Եթե առանձին դիմում ներկայացնենք փակ ձևաչափով քննարկմանը մասնակցելու համար, հնարավոր է իրագործել, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակից ելնելով է փակ ձևաչափով անցկացվում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Վարդևանյանը վերահաստատել է իր և իր քաղաքական թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Արցախից բռնի տեղահանված և էթնիկ զտման ենթարկված հայրենակիցներին։ Նրա խոսքով՝ իրենք մշտապես կանգնած են եղել արցախցիների կողքին և հետագայում ևս շարունակելու են այդ դիրքորոշումը։

«Պատրատ էինք մասնակցել այս քննարկմանը։ Այս երեք տարիների ընթացքում բոլոր սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնց բախում են արցախցիները, թիվ մեկ պատասխատուն ու մեղավորը ՔՊ-ն է։ Եթե իրենց թվում է՝ մի քանի էպիզոդիկ խնդիրների լուծում են տալիս, կարող են իրենց վերագրել, բայց այն մասշտաբային խնդիրները, որոնք պահպանվում են, դրանից խուսափել կամ այլ գնահատականներ փորձել տալ, այդպես չի լինում:

Իրենք են պատասխանատուն, թող ինչ-որ իմաստով առերեսվեն պատասխանատվության հետ, բայց նաև կարևոր էր փոխանցել արցախցիներին, որ մենք, իհարկե, պատրաստ էինք այս քննարկմանն էլ մասնակցել»,-ասել է Վարդևանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց առջև ծառացած խնդիրներին։ Քննարկմանը մասնակցում են նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Leave a comment