https://arm.sputniknews.ru/20261013/mi-mijamteq-nerqin-gvortserin-adrbejani-ishkhvogh-kusakcutjuny-dzhgvohel-e-turqiajic-108058663.html
«Մի՛ միջամտեք ներքին գործերին». Ադրբեջանի իշխող կուսակցությունը դժգոհել է Թուրքիայից
«Մի՛ միջամտեք ներքին գործերին». Ադրբեջանի իշխող կուսակցությունը դժգոհել է Թուրքիայից
Sputnik Արմենիա
Անկարայում ակնհայտորեն դժգոհ են Ադրբեջանի իշխանությունների աշխարհիկ քաղաքականությունից: 13.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-13T15:04+0400
2026-10-13T15:04+0400
2026-10-13T15:04+0400
ադրբեջան
թուրքիա
հիջաբ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/985/07/9850760_0:109:1600:1009_1920x0_80_0_0_a5e192c52b84d2bf6e88305f25bfda7f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի իշխող կուսակցությունը թուրք քաղաքական գործիչներին կոչ է արել չմիջամտել Բաքվի ներքին գործերին:Վերջին օրերին Թուրքիայում Ադրբեջանի հասցեին քննադատության ալիք է բարձրացել՝ կապված Բաքվի ներքին քաղաքական որոշումների և արտաքին քաղաքականության հետ։ Մասնավորապես` Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած կրոնական և պահպանողական շրջանակները քննադատում են Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները՝ դրանք համեմատելով խիստ աշխարհիկացման քաղաքականության պատմական ժամանակաշրջանի հետ։ Դժգոհության պատճառ են դարձել նաև Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և միջազգային ասպարեզում Բաքվի որդեգրած դիրքորոշումները։Մինչդեռ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անթույլատրելի է»:Ադրբեջանի իշխող կուսակցությունում ընդգծել են, որ հիջաբի թեման քաղաքական շահարկումների և հասարակության պառակտման նպատակով օգտագործելը չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ մահմեդական աշխարհի շահերից։ Կուսակցությունում հույս են հայտնել, որ Թուրքիայի քաղաքական շրջանակը զերծ կմնան անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները։Հիշեցնենք, որ սա երկու «եղբայրական» երկրների միջև առաջին հրապարակային բանավեճը չէ: Սեպտեմբերին Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային մեղադրել էր Բաքվի դեմ «հիբրիդային արշավ» իրականացնելու մեջ:
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/985/07/9850760_56:0:1544:1116_1920x0_80_0_0_a0704457ef243209595ed48f4fe9bb08.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, թուրքիա, հիջաբ
Բաժանորդագրվել
Անկարայում ակնհայտորեն դժգոհ են Ադրբեջանի իշխանությունների աշխարհիկ քաղաքականությունից:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի իշխող կուսակցությունը թուրք քաղաքական գործիչներին կոչ է արել չմիջամտել Բաքվի ներքին գործերին:
«Արդեն երկար ժամանակ է՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ սերտ կապերով հայտնի տեղեկատվական հարթակներում, Ադրբեջանի մասին տարածվում են իրականությանը չհամապատասխանող, կողմնակալ, զրպարտչական և անհիմն մեղադրանքներ պարունակող տեղեկություններ»,– հայտարարել է «Ենի Ադրբեջան» կուսակցությունը
Վերջին օրերին Թուրքիայում Ադրբեջանի հասցեին քննադատության ալիք է բարձրացել՝ կապված Բաքվի ներքին քաղաքական որոշումների և արտաքին քաղաքականության հետ։ Մասնավորապես` Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած կրոնական և պահպանողական շրջանակները քննադատում են Ադրբեջանի դպրոցներում
հիջաբի սահմանափակումները՝ դրանք համեմատելով խիստ աշխարհիկացման քաղաքականության պատմական ժամանակաշրջանի հետ։ Դժգոհության պատճառ են դարձել նաև Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ և միջազգային ասպարեզում Բաքվի որդեգրած դիրքորոշումները։
Մինչդեռ Բաքվում հայտարարում են, որ Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, աշխարհիկ պետություն է, ուստի «կրթական քաղաքականությունը քաղաքական մանիպուլյացիաների առարկա դարձնելն անթույլատրելի է»:
Ադրբեջանի իշխող կուսակցությունում ընդգծել են, որ հիջաբի թեման քաղաքական շահարկումների և հասարակության պառակտման նպատակով օգտագործելը չի բխում ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ մահմեդական աշխարհի շահերից։ Կուսակցությունում հույս են հայտնել, որ Թուրքիայի քաղաքական շրջանակը զերծ կմնան անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները։
Հիշեցնենք, որ սա երկու «եղբայրական» երկրների միջև առաջին հրապարակային բանավեճը չէ: Սեպտեմբերին Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային մեղադրել էր Բաքվի դեմ «հիբրիդային արշավ» իրականացնելու մեջ: